Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

Փետրվարի 19-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների 5-րդ եռակողմ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Միխայիլ Ջանելիձեի, Մեվլյութ Չավուշօղլուի եւ Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ նիստի շրջանակում ծրագրվում են նախարարների երկկողմանի եւ եռակողմ հանդիպումներ: Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմանի եւ տարածաշրջանային հարցեր:

Թուրքիայի ԱԳՆ-ի կայքը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարար Ջանելիձեի հրավերով Չավուշօղլուն փետրվարի 17-ին պաշտոնական այց կկատարի Թբիլիսի:

Չավուշօղլուն հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ: Տեղի կունենան Միխայիլ Ջանելիձեի հետ Չավուշօղլուի դեմ առ դեմ եւ պատվիրակությունների միջեւ բանակցություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում