Պորոշենկոն Յացենյուկին առաջարկել է հրաժարական տալ, որ իշխանություններին սկսեն վստահել

Պորոշենկոն Յացենյուկին առաջարկել է հրաժարական տալ, որ իշխանություններին սկսեն վստահել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին առաջարկել  է հրաժարական տալ, որ վերականգնվի վստահությունն իշխանությունների նկատմամբ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնման համար նախագահը վարչապետին և գլխավոր  դատախազին առաջարկել է հեռանալ»,- տեղեկացրել է նա:

Նշվում է, որ Պորոշենկոն դժգոհել է երկրում  փոփոխությունների տեմպից. այն արգելակել է:

«Ակնհայտ է, որ մեզ հարկավոր են դրական վերափոխումներ, հարկավոր է երկրորդ շնչառություն բացել բարեփոխումների անցկացման համար»,-ասվում է Պորոշենկոյի հայտարարության մեջ՝ ուղղված իր համաքաղաքացիներին, որը հրապարակվել է նրա կայքում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում