Զիդան. Բարդ է լինելու, բայց պատրաստ ենք կատարել առաջադրանքը

Զիդան. Բարդ է լինելու, բայց պատրաստ ենք կատարել առաջադրանքը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները լիովին պատրաստ են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոմայի» հետ առաջին խաղին:

-Չեմպիոնների լիգան տարբերվում է Իսպանիայի առաջնությունից, իսկ «Ռոման» հիանալի թիմ է, որը գիտի՝ ինչպես է պետք խաղալ: Բարդ է լինելու, բայց մենք ամբողջ շաբաթվա ընթացքում կենտրոնացած աշխատել ենք և պատրաստ ենք կատարել առաջադրանքը:

Սա յուրահատուկ մրցաշար է ակումբի, ինձ և ֆուտբոլիստների համար: Մեզ վրա միշտ ճնշում են գործադրում, քանի որ մենք «Ռեալն» ենք, բայց դա լավ է: Ֆուտբոլիստները կենտրոնացած են, և դա ինձ ուրախացնում է,-Զիդանի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Զիդանը նաև գովասանքով է խոսել «Ռոմայի» լեգենդար կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտտիի մասին:

-Տպավորում է այն ամենը, ինչի կարիերայի ընթացքում հասել է Տոտտին: Այն, ինչ նա արել է «Ռոմայի» համար, հիացնում է: Ես խոնարհվում եմ: Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը, միշտ հաճելի է հետևել Տոտտիի խասին,-ասել է Զիդանը:

Հավելենք, որ «Ռոմա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում