Օբաման բացառել Է Սիրիայում Պուտինի հետ մրցելը

Օբաման բացառել Է Սիրիայում Պուտինի հետ մրցելը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ չի մրցակցում Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ասել է Politico հրատարակությանը: Կալիֆոռնիայում, ելույթ ունենալով ԱՄՆ- Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցացիայի երկրներ գագաթնաժողովում, նա նաեւ ռուսական բանակը հզորությամբ երկրորդն է համարել աշխարհում:

«Խնդիրն այն է, թե ինչպես մենք կարող ենք վերջ դնել տարածաշրջանի տառապանքներին ու ապակայունացմանը, զանգվածային գաղթին, բռնություններին, դպրոցների, հիվանդանոցների ու քաղաքացիական անձանց ռմբակոծումներին»,- նրա խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին: Օբաման նշել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորումը կօգնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում «գործողություններն ավելի արդյունավետ համակարգել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների հետ»:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը խոշորագույն բանակ ունի, որին սիրիական ընդդիմությունը չի կարողանա դիմակայել: «Բայց դա չի լուծի Սիրիայի կայունացման խնդիրը, դրան հասնելու միակ միջոցը ինչ-որ ձեւով քաղաքական անցումն ապահովելն է»,- հավելել է Օբաման: Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է մտածի այն մասին, որ սիրիական ճգնաժամի ավարտից հետո դաշնակից կունենա «ամբողջությամբ ավերված երկիր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում