Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար վաղուց չունի. Բուրջանաձե

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար վաղուց չունի. Բուրջանաձե

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կորցրել Է 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն առաջին անգամ ակնարկել Է, որ Վրաստանը չպետք Է ակնկալի, որ դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիր կստանա ՆԱՏՕ-ի՝ Վարշավայում կայանալիք հերթական գագաթնաժողովում:

«Չխոսել դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրի մասին՝ գործնականում նշանակում Է, որ Վրաստանի անդամակցության հարցը հետաձգվում Է անորոշ ժամանակով… Բնակչությունը կհասկանա, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո մեզ մատուցվել Է ահռելի սուտ, որը տարածվում Էր Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության կողմից: Հենց 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո փակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարը»,-ասել Է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում