«Global Firepower»-ի ռազմական հզորության ցուցակում Հայաստանը 74-րդ տեղում է

«Global Firepower»-ի ռազմական հզորության ցուցակում Հայաստանը 74-րդ տեղում է

Ռազմական հետազոտություններով զբաղվող «Global Firepower» կազմակերպությունը կազմել է աշխարհի 126 երկրների ռազմական հզորության ցուցակը, հաղորդում է  Ermenihaber.am-ը:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով երկրների ակտիվ ռազմական անձնակազմի թիվը, ռազմական մեքենաների և պահեստազորի քանակը, ռազմական ոլորտում կատարվող ծախսերը և այլն:

Ռազմական հզորությամբ աչքի ընկնող երկրների  տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ն, երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդում՝  Չինաստանը, Հնդկաստանը՝ չորրորդ տեղում է, Անգլիան զբաղեցնում է հինգերորդ  հորիզոնականը, վեցերորդ տեղում  Ֆրանսիան է, յոթերորդում՝ Հարավային Կորեան, որին հաջորդում են Գերմանիան և Ճապոնիան, տասնյակն եզրափակում է Թուրքիան:

ԱՄՆ-ի զինանոցում առկա է 8.848 տանկ,  41.062 զրահամեքենա, 1.331 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 581 մլրդ դոլար:

Ռուսաստանի զինանոցում առկա է  15398 տանկ,  31298 զրահամեքենա, 3.793  հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է  46 մլրդ 600 մլն դոլար:

Չինաստանն ունի 9.150 տանկ, 4.788 զրահամեքենա, 1.770 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 155 մլրդ 600 մլն դոլար:

Թուրքիան ունի 3.788 տանկ, 7.550 զրահամեքենա, 811 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 18 մլն 185 հազար դոլար:

Հավելենք, որ համաշխարհային ռազմական ուժերի ցուցակում Հայաստանը 74-րդ տեղում է, Վրաստանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 64-րդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում