Արդյունավետության վերաբերյալ հարցից հետո Ռոնալդուն հեռացել է մամուլի ասուլիսի սրահից (տեսանյութ)

Արդյունավետության վերաբերյալ հարցից հետո Ռոնալդուն հեռացել է մամուլի ասուլիսի սրահից (տեսանյութ)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ի տարբերություն գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի, մինչև վերջ չի մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոմայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին:

Ռոնալդուին դուր չի եկել լրագրողներից մեկի այն դիտարկումը, որ արտագնա հանդիպումերի ժամանակ պորտուգալացին աչքի չի ընկնում արդյունավետությամբ և քիչ գոլեր է խփում: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն արդեն 32 գոլ է խփել, սակայն արտագնա խաղում վերջին գնդակը խփել է 2015 թվականի նոյեմբերի 29-ին:

«Այն ժամանակահատվածում, ինչ ես Իսպանիայում եմ, ո՞վ է ինձանից ավելի շատ գոլեր խփել արտագնա խաղերում: Նշենք գոնե մեկի անունը: Չկա՞ պատասխան: Վերջ, շնորհակալություն»,-ասել է Ռոնալդուն և հեռացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում