Մերկելը հանդես Է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին
17/02/2016 18:50

Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել սիրիա-թուրքական սահմանի երկայնքով թռիչքազերծ գոտու ստեղծման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա փետրվարի 17-ին հայտարարել է Բեռլինում Շրի Լանկայի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Հալեպի ու նրա արավարձանների մարդկանց համար լավ կլիներ թռիչքազերծ գոտու պես մի բան ստեղծել թուրքական սահմանի երկայնքով»,- ասել Է Մերկելը:
Կանցլերը նաեւ պնդել է, որ Ռուսաստանի եւ Բաշար Ասադի զորքերի ավիահարվածները «չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ոգուն, եւ, այդպիսով, բռնության նվազեցմանն ուղղված ջանքերին», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում