ՉԼ. Արտագնա խաղում «Վոլֆսբուրգը» հաղթեց «Գենտին» (տեսանյութ)
18/02/2016 01:38

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Վոլֆսբուրգն» առավելության հասավ բելգիական «Գենտի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով:
«Վոլֆսբուրգի» կազմում դուբլ ձևակերպեց Յուլիան Դրաքսլերը, մեկ գոլ էլ խփեց Մաքս Կրուզեն, իսկ Սվեն Կումսի և Կալիֆ Կուլիբալիի գոլերի շնորհիվ «Գենտը» կարողացավ խուսափել խոշոր հաշվով պարտությունից: «Վոլֆսբուրգ»-«Գենտ» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
«Գենտ» – «Վոլֆսբուրգ»՝ 2:3
Գոլերը՝ Կումս 80′, Կուլիբալի 89′ – Դրաքսլեր 44′, 54′, Կրուզե 60′