Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը Անկարայի ահաբեկչության մեջ տեսնում է ԻՊ- ի հետքը

Նմանատիպ
Թուրքիայի անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Սաբրի Ուզունը Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռագիրն է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Պայթուցիկի տեսակը մատնացույց է անում, որ կատարվածն ԻՊ-ի ձեռքի գործն է»,- ասել է Ուզունը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտավորապե 200 մետր հեռավորությամբ: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել է այդ վայրում:
Թուրքիայի հետախուզական կառույցները կատարվածի պատասխանատու են հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Նրանք դեռ մեկ շաբաթ առաջ Անկարայի և Ստամբուլի անվտանգության մարմիններին տեղեկացրել էին ականապատ մեքենայով հնարավոր պայթյունի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում