Զիզուն՝ Չեմպիոնների լիգայում. 10 հետաքրքիր փաստ

Նմանատիպ
Լեգենդար Զինեդին Զիդանի մարզչական նորամուտը Չեմպիոնների լիգայում հաղթական ստացվեց. մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Ռոմային» և 1/4 դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Մարզչական ուղիով դեռևս հաղթական քայլեր կատարող Զիդանի ստացված նորամուտի կապակցությամբ ներկայացնում ենք նրա վերաբերյալ (Չեմպիոնների լիգային առնչվող) 10 հետաքրքիր փաստ:
1. Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայում նորամուտը նշել է 1996 թվականի սեպտեմբերի 11-ին՝ «Յուվենտուսի» կազմում խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Այդ խաղում թուրինցիները նվազագույն հաշվով հաղթանակ են տոնել: ՉԼ-ում Զիդանն ամենաշատը (8 անգամ) խաղացել է հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Ամենահիշարժանը 2002-03թթ. մրցաշրջանի քառորդ եզրափակչի հանդիպումն է, երբ «Ռեալն» «Օլդ Թրաֆֆորդում» պարտվեց, սակայն Ռոնալդոյի հեթ-տրիկի շնորհիվ ընդհանուր դիմակայության արդյունքով (5:6) պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
2. Զիդանը հաղթել է Չեմպիոնների լիգայում իր առաջին 5 խաղերում, իսկ նրա թիմը գոլեր բաց չի թողել:
3. «Յուվենտուսի» կազմում Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղերում Զիդանը հեռացվել է խաղադաշտից: Մրցաշարի հիմնական փուլի 79 խաղում Զիզուն 5 դեղին քարտ է ստացել:
4. Գլխավոր մարզչի կարգավիճակով Չեմպիոնների լիգայի իր առաջին խաղում Զիդանը հանդիպեց «Ռոմային»: 2001 թվականի հոկտեմբերին «Ռոմայի» դեմ խաղում «Ռեալն» առաջինը գոլ բաց թողեց, բայց կարողացավ ոչ-ոքի արդյունքի հասնել:
5. «Յուվենտուսի» և «Ռեալի» կազմերում իր առաջին մրցաշրջաններում Զիդանը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նրա թիմերին դիմակայել են գերմանական ակումբներ:
6. Չեմպիոնների լիգայում անցկացրած 79 խաղում Զիդանը 13 գոլ է խփել: Միայն 2002 թվականին ԱԷԿ-ի հետ խաղում է Զիդանը դուբլ ձևակերպեց, մյուս դեպքերում նա աչքի է ընկել մեկական գոլով:
7. 1998 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Զիդանը «Յուվենտուսի» կազմում պարտվել է «Ռեալին»: Ուշագրավ է, որ «Ռեալի» կազմում էլ Զիդանը ոչ մի անգամ չի հաղթարեց «Յուվենտուսի» արգելքը: Թուրինցիները 2002-03թթ. մրցաշրջանի կիսաեզրափակչում հաղթահարեցին «Ռեալի» արգելքը, իսկ 2004-05թթ. մրցաշրջանում մադրիդյան թիմին պայքարից դուրս թողեցին 1/8 եզրափակչից:
8. Զիդանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 9 խաղարկության և 5 անգամ հասել է առնվազն մինչև կիսաեզրափակիչ: Մեկ անգամ Զիդանի թիմը դուրս է մնացել քառորդ եզրափակչից, երկու անգամ՝ 1/8 եզրափակչից և միայն մեկ դեպքում չի կարողացել դուրս գալ խմբային փուլից (2000-01թթ. մրցաշրջանում «Յուվենտուսը» չհաղթահարեց խմբային փուլի արգելքը): Ընդհանուր առմամբ, որպես ֆուտբոլիստ՝ Զիդանը 39 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 24 անգամ նրա թիմերը ոչ-ոքի են խաղացել, 16 անգամ պարտվել են:
9. Զիզուն միայն երեք անգամ է Չեմպիոնների լիգայի հանդիպումը սկսել պահեստայինների նստարանին:
10. Չեմպիոնների լիգայում իր վերջին հանդիպումը, ինչպես առաջինը, Զիդանն անցկացրել է անգլիական դիմի դեմ. 2006 թվականին «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ: ՉԼ-ում Զիդանի բոլոր խաղերի վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում