ՈԱԱԿ-ը հետևում է հավատարմագրված բուհերի բարելավման պլանների իրագործմանը

Նմանատիպ
Երկու տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերից երկուսը փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ իրենց առաջին հաշվետվություններն են ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ): Ինչպես «Արմենպրես »-ին տեղեկացրին ՈԱԱԿ-ի հասարակության հետ կապերի բաժնից, ՈԱԱԿ մասնագետներն արդեն ուսումնասիրել են Երևանի Հյուսիսային համալսարանի հաշվետվությունը` գնահատելով թերությունների վերացման ծրագրի իրագործման ընթացքը: Այժմ ուսումնասիրվում է նաև «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հաշվետվությունը:
ՈԱԱԿ եզրակացությունն ուղարկվում է բուհին և Հավատարմագրման հանձնաժողովին:
Ըստ Հավատարմագրման կարգի` երկու տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերը 6 ամիսը մեկ պարբերականությամբ ՈԱԱԿ-ին հաշվետվություն պետք է ներկայացնեն փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ: Իսկ 4 և 6 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ ինստիտուցիոնալ ներքին գնահատում պետք է իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Եթե պարզվի, որ բուհը չի հետևում փորձագիտական խմբի խորհրդատվությանը, չի ապահովում թերությունների վերացման հաստատված ծրագրի իրագործումն ու նպատակների իրականացումը, ապա, Հավատարմագրման կարգի համաձայն, կարող է չեղարկվել այդ ուսումնական հաստատությանը տրված հավատարմագրումը:ա
Հետևեք մեզ նաև Telegram-ում