Դպրոցականները 102-րդ ռուսական ռազմաբազայում ծանոթացել են զինտեխնիկային ու զինվորական կյանքին

Նմանատիպ
Զինվորական կյանքին ծանոթանալու, նորացված զինտեխնիկան տեսնելու ու դրանց տեխնիկական հնարքներին ծանոթանալու եզակի հնարավարություն էին ստացել ՀՀ-ում ՌԴ հովանավորությամբ գործող դպրոցների աշակերտները` ՌԴ ՊՆ կողմից իրականացվող «Կա այնպիսի մասնագիտություն՝ հայրենքի պաշտպան» ինֆորմացիոն ծրագրի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության շրջանակներում փետրվարի 18-ին Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազա էին այցելել Երևանի 21, Գյումրիի 19 և սահմանապահ ուղեկալի դպրոցների բարձր դասարանի աշակերտները: Ողջունելով աշակերտներին` 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը նշեց, որ սա գերազանց հնարավորություն է հատկապես նրանց համար, ովքեր կցանկանան ընտրել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը:
Երեխաները եղան զորամասերում, ծանոթացան զինվորական կյանքին, ապա նաև այն տեխնիկային, որով ռազմաբազան վերջերս է համալրվել. գիշերային և ցերեկային հետախուզության ժամանակ կիրառվող լեռնային ու ջրային դժվարանցանելի վայրերի հաղթահարման համար նախատեսված զինտեխնիկա, ժամանակակից ռադիոհամակարգեր, անօդաչու սարքեր: Դպրոցականներին հնարավորոթյուն էր տրվել ոչ միայն մոտիկից տեսնել ժամանակակից անօդաչու սարքերը, հետախուզական համակարգերը, հատուկ դիպուկահար ինքնաձիգերը, նռնականետերը, այլ նաև ձեռքերը վերցնել ատրճանակները, ինքաձիգերը, տեսնել իրական դիպուկահարներին:
Այցի ընթացքում երեխաները եղան նաև ռազմաբազայի տարածքում գործող «Զինվորական փառքի թանգարան»-ում, «Նահատակ սուրբ Ալեքսադրիա» եկեղեցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում