Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում
18/02/2016 23:19

Նմանատիպ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ-ում փետրվարի 18-ին,ժամը 18:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի ներքին հենապատի փլուզում (երկարությունը` 8մ, բարձրությունը` 5մ):
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Տեղադրվել են նախազգուշացնող նշաններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում