Խոսրովի անտառը նոր տնօրեն ունի

Aravot.am-ի տեղեկություններով Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչյա Հովակիմյանին: Վերջինս անտառտնտեսության տնօրեն է եղել:

«Առավոտի» մեր գործընկերները մի ուշագրավ հանգամանք էլ են նշում. Հրաչյա Հովակիմյանը նույնպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Հարցն այն է, որ օրերս պետք է այդ պաշտոնի տնօրենի համար նոր մրցույթ հայտարարվեր, սակայն, նախարարն արդեն իսկ նշանակում է արել: Ենթադրաբար, Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է պաշտոնակատար, ով օրերս հայտարարվելիք մրցույթում կհաղթի: Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը նշանակվել է այն ժամանակ, երվ վարչապետը բացակայում է հանրապետությունից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի’ այդ պաշտոնում մեկ այլ հովանավորյալի’ Նոնոյի նշանակման ձախողման գործում մեծ դերակատարում ունեցավ հենց Տիգրան Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում