ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՏԿԱԻ նախարարությունը տարանջատելու հարցը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 105 պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Պատգամավորները կքննարկեն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հարկ է ստեղծել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Օրակարգի երկրորդ հարցը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթն է: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է Հայաստանում խաղողի օղու արտադրության խթանումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում