Sputnik. Թուրքական զինված ուժերը մոտ 150 քրդերի են կենդանի այրել

Sputnik. Թուրքական զինված ուժերը մոտ 150 քրդերի են կենդանի այրել

Թուրքիայի հարավ-արևելյան Շիրնակ նահանգում թուրքական զինված ուժերը մոտ 150 քրդերի են կենդանի այրել: Այս մասին Sputnik գործակալությանն է հայտնել Թուրքիայի ժողովուրների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆելեքնաս Ուջանը:

«Շիրնակի նահանգի Չիզրե շրջանում, իրենց բնակավայրերում գտնվող մոտ150 մարդիկ են ողջ-ողջ այրվել՝ Թուրքիայի զինվորականների կողմից: Եվ նույնիսկ մի քանի դիակներ հայտնաբերվել են գլխատված» ,- հաղորդել է Ֆելեքնաս Ուջան:

Պատգամավորը նշել է, որ Սիրիայի և Իրաքի սահմանագծի հարևանությամբ գտնվող այս շրջանի բոլոր այդ զոհերը էթնիկ քրդեր են եղել:

Հիշեցնենք, որ դեռևս 2015թ դեկտեմբերից արտակարգ դրություն է հայտարարվել պետության մի շարք հարավ-արևելյան շրջաններում, որտեղ բնակչության հիմնական մասը քրդեր են: Սուրե քաղաքի փոխոցներում շարունակվում են PKK-ի զինված ջոկատների և թուրքական զինված ուժերի միջև մարտերը: Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդած տվյալների համաձայն՝ դեկտեմբեր ամսի կեսերից մեկնարկած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են 900-ից ավելի քուրդ զինյալներ:

Միևնույն ժամանակ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող Թուրքիայի ժողովուրների դեմոկրատական կուսակցությունը պնդում է, որ թուրքական զինված ուժերի գործողությունները ուղղված են նաև խաղաղ քուրդ բնակչության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ են արդեն զոհվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում