Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 20-21-ին սպասվում է անձրև, փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, փետրվարի 22-ին` +13, փետրվարի 23-24-ին` +15 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում