Ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան փաստի առթիվ ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:

Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում