«Հրապարակ». Ֆիննախի տարանջատման հարցը կլուծվի կառավարության առաջիկա նիստերից մեկում

«Հրապարակ». Ֆիննախի տարանջատման հարցը կլուծվի կառավարության առաջիկա նիստերից մեկում

Ամիսներ շարունակ քննարկվող ֆինանսների նախարարության տարանջատման հարցը, կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրների վստահեցմամբ, չի մտնելու ԱԺ և նման հանդիսավորություն չի ունենալու՝ ինչպես ՏԿԱԻՆ-ի տարանջատումը։

Բանն այն է, որ ֆիննախի տարանջատման արդյունքում ոչ թե նոր նախարարություն է ձևավորվելու, ինչը պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից, այլ Պետեկամուտների կոմիտե։ Այս պարագայում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կարիք չկա։ Դրա համար բավական կլինի կառավարության որոշումը: Այնպես որ՝ չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ հարցը լուծվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում