Միքայել Միքայելյան. Ուժերիս նկատմամբ վստահությունը մեծացել է

Միքայել Միքայելյան. Ուժերիս նկատմամբ վստահությունը մեծացել է

Դահուկորդ Միքայել Միքայելյանը, ով ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղեր ներայացավ ազատ ոճում և արագավազքում, ՀԱՕԿ լրատվության հետ զրույցում խոսել է գրանցած արդյունքների մասին:

-Միքայել, ի՞նչ տպավորություններ ստացար պատանեկան Օլիմպիական խաղերից:

-Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպվածությունը պարզապես հիանալի է, նորվեգացիները հսկայական փորձ ունեն նմանատիպ մրցաշարեր կազմակերպելու հարցում: Չեմ զարմանում, որ պատանեկան խաղերն այս կերպ իդեալական են կազմակերպված: Ես այս խաղերին նախապատրաստվել եմ ավելի քան մեկ տարի:

-Միքայել, խոսենք առաջին մեկնարկիդ մասին: Կարո՞ղ էիր ավելին անել:

-Առաջին մեկնարկի մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ հրաշալի ստացվեց: Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից և գրանցած արդյունքից:

-Ի՞նչ կասես արագավազքի մասին:

-Արագավազքի համար դահուկորդներին հարկավոր են մեջքի ուժեղ մկաններ և ուսեր: Ցավոք սրտի, տարիքս թույլ չի տալիս, որ հետնամկաններս ավելի զարգացած լինեն: Դա է հիմնական պատճառը, որ արագավազքում այդքան էլ լավ արդյունքներ չեմ գրանցում:

-Իսկ ի՞նչ կասես ազատ ոճի 10 կմ տարածությունում 26-րդ տեղը զբաղեցնելու մասին:

-Իհարկե, այն լուրջ ձեռքբերում էր, բայց ես այդքան մեծ նվաճում չեմ համարում: Այս տարիքում հաղթում են այն մարզիկներն, ովքեր գերաճ ունեն: Այստեղ շատ-շատ են նման մարզիկները: Նրանք, օրինակի համար, 15 տարեկան են, բայց ունեն 2 մետր հասակ և իրենց տարիքի համեմատ բավականին մեծ են: Դա առավելություն է մինչև 18 տարեկանը, իսկ դրանից հետո նրանք պարզապես անհետանում են մարզական ասպարեզից: Այս մեկնարկներից հետո վստահությունս ավելի մեծացավ սեփական ուժերի նկատմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում