Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը նվաճել են առաջին մրցանակը

Armchess.am-ը փոխանցմամբ՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ավարտված օփենի վերջին տուրում պարտության մատնեց անգլիացի գրոսմայստեր Մարկ Հեբդենին եւ, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, նվաճեց առաջին մրցանակը:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Ռոբին Վան Կամպենը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, 10 հնարավորից վաստակելով 8 միավոր, միանձնյա առաջին մրցանակը նվաճեց Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտված օփենում:

Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7, Զավեն Անդրիասյանը եւ Հրայր Սիմոնյանը’ 6,5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում