«Ռայո Վալյեկանոն» և «Սևիլյան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Ռայո Վալյեկանոն» և «Սևիլյան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» հյուրընկալել էր «Սևիլյային»: «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով. հյուրերի կազմում աչքի ընկան Սթիվեն Նզոնզին և Վիսենտե Իբորան, իսկ «Ռայո Վալյեկանոյի» պատասխան գոլերը խփեցին Մանուշուն և Միկուն:

Այժմ «Սևիլյան» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» 15-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 25 միավոր:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կրկին չէր ընդգրկվել «Ռայո Վալյեկանոյի» հայտացուցակում:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» – «Սևիլյա»՝ 2:2
Գոլերը՝ Մանուշու 43′, Միկու 62′ – Նզոնզի 10′, Իբորա 20′

Հետևեք մեզ նաև Telegram-ում