Ոստիկանություն. «Թռչկան»-ի հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանությունից պարզաբանել են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակի առնչությամբ.
«Ի պատասխան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված բաց նամակի հայտնում ենք, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է:
Բացի այդ, ոստիկանության պետի ցուցումով՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը:Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաև տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը:
Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն այսօր ոչ պակաս կարևոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, և այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում անուրանալի է»,- ասվում է պարզաբանման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում