Ուկրաինայում Սահակաշվիլիի հավակնությունները «շատ ավելի մեծ են, քան վարչապետի պաշտոնը»

Ուկրաինայում Սահակաշվիլիի հավակնությունները «շատ ավելի մեծ են, քան վարչապետի պաշտոնը»

Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր հավակնությունները շատ ավելի մեծ են, քան վարչապետի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ հավականությունները խաղի նոր կանոնների արմատավորումն է, նոր քաղաքակական ընտրախավը՝ Ուկրաինայի կառավարության գլխավորությամբ»,- հայտարարել է Սահակաշվիլին Թբիլիսիի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Ուկրաինայի ներկայիս կառավարությունը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում եմ զբաղեցնել նրա տեղը, այլ այն պատճառով, որ Ուկրաինայում չի կարող լինել այնպիսի կառավարություն, որը մարմնավորում է հետխորհրդային, օլիգարխիական, կոռումպացված բոլոր արժեքները»,- ասել է Սահակաշվիլին:

Ավելի վաղ Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով կառավարության աղբյուրներ, հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են մարտի սկզբին Սահակաշվիլիին հեռացնել Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում