18
+18°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

«Bavarian open». Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը՝ արծաթե մեդալակիր

«Bavarian open». Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը՝ արծաթե մեդալակիր

Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը «Bavarian open» միջազգային մրցաշարում արժանացան երկրորդ մրցանակին:

Հայաստանը ներկայացնող պարային զույգը կարճ ծրագրում հավաքել էր 54,98 միավոր: Հաջող ստացվեց նաև ազատ ծրագրի ելույթը, գեղասահորդները ստացան 85.18 միավոր և ընդհանուր 140,16 միավորով գրավեցին երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կումես-Բուկլանդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:

Այս մրցաշարում հաջող ելույթի շնորհիվ Կարապետյան-Սենեկալ զույգը իրավունք է ստացել մասնակցելու Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում