«Բարսելոնայի» նախկին նախագահը ծաղրել է Ռոնալդուին

Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան ծաղրել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Մալագա»-«Ռեալ» (1:1) հանդիպումից հետո Լապորտան Facebook-ի իր էջում հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը, որի վրա գրված է. «Գիտեմ՝ ինչու եմ վրիպել 11-մետրանոցից, սակայն չեմ պատրաստվում ասել»:
Sabeu per què el Xavier Sala-i-Martín ha piulat aquesta foto?
![]()
![]()
Опубликовано Joan Laporta 21 февраля 2016 г.
Հիշեցնենք, որ «Մալագայի» դեմ խաղի առաջին կեսում Ռոնալդուն չկարողացավ իրացնել իր վաստակած 11-մետրանոցն ու հաշիվը դարձնել 2:0, իսկ երկրորդ կեսում դաշտի տերերը պատասխան գնդակ խփեցին:
Օրեր առաջ Ռոնալդուն ասել էր՝ գիտի, թե ինչու է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին «Սելտայի» դեմ խաղում 11-մետրանոց իրացնելիս փոխանցում կատարել Լուիս Սուարեսին, սակայն չի պատրաստվում ասել դա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում