Կայացել է համաժողով ՀՀ-ում հավատարմագրված հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար
11/12/2012 18:20
Նմանատիպ
Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպեց «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում եւ միջազգային համագործակցությունը» խորագրով համաժողով` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հյուպատոսների եւ հյուպատոսական ծառայողների համար:
Համաժողովի ընթացքում, որին մասնակցեցին մոտ 30 երկրների հյուպատոսներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացվեցին առկա օրենսդրական դաշտը, ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաեւ քննարկվեցին միջազգային համագործակցության շրջանակներն ու բարելավման հնարավոր ուղիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում