Ադրբեջանի դրոշի խղճուկ վիճակը պետական հիմնարկում

Ադրբեջանի դրոշի խղճուկ վիճակը պետական հիմնարկում

Ադրբեջանում, ինչպես երեւում է` նավթային բումի ավարտից հետո ընկել է պետական դրոշի նկատմամբ հարգանքը եւս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, qafgazinfo.az կայքը գրում է, որ Բաքվի Խաթայի շրջանի Գյանջայի պողոտայում ավերակի վերածված «Azəristilik ASC» պետական ջեռուցման մատակարարման հիմնարկի մուտքի մոտ կախված Ադրբեջանի պետական դրոշն ավելի վատ վիճակում է հայտնվել: Պետական հիմնարկության դռնից կախված Ադրբեջանի դրոշը պատռվել եւ հայտնվել է անպետք վիճակում: Հիմնարկությունն արդեն մեկ տարուց ավելի է` այն փոխելու համար ոչինչ չի ձեռնարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում