Գեղագիտության ազգային կենտրոնը կրելու է Հենրիկ Իգիթյանի անունը
22/02/2016 20:24

Նմանատիպ
Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած մեծ ավանդն ու վաստակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում