Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը

Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը

Ռուսաստանում փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Այս տոնը հայտնվել է 1922 թվականին՝ որպես Կարմիր բանակի ստեղծման տարեդարձ եւ մինչեւ 1993 թվականն անվանվում Էր «Խորհրդային բանակի եւ Ռազմածովային նավատորմի օր»:

Հայրենքի պաշտպանի օրը հանդիսավոր միջոցառումների անկապտելի մասն է ծաղկեպսակի խոնարհումը Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին: Ավանդաբար դրան մասնակցում է պետության ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Տեղական ժամանակով ժամը 21:00-ին հրետանավորները սալյուտ կտան Մոսկվայում, հերոս-քաղաքներ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կերչում, Մուրմանսկում, Նովոռոսիյսկում, Սեւաստոպոլում, Սմոլենսկում եւ Տուլայում, ինչպես նեւ այն քաղաքներում, որտեղ գտնվում են ռազմական օկրուգների, նավատորմերի, համազորային բանակների եւ Կասպիական նավատորմիկի շտաբները: Մասնավորապես, Մոսկվայում երեկոյան երկինքը կզարդարեն «Սվետլանա», «Սլավա» եւ «Ռուբին» նոր հրավառությունները: Ընդամենը ՌԴ մայրաքաղաքում տասը րոպեում կարձակվի 10 հազար հրախաղային կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում