Yerevan
17
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Գիտնականները պատմել են XX դարում ծովի մակարդակի կտրուկ բարձրանալու մասին

Գիտնականները պատմել են XX դարում ծովի մակարդակի կտրուկ բարձրանալու մասին

Գիտնականների միջազգային խումբը հայտարարել Է, որ XX դարում ծովի մակարդակն զգալիորեն ավելի արագ Է բարձրացել, քան նախորդ 27 հարյուրամյակներից որեւԷ մեկի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն՝ XX դարում ծովի մակարդակը բարձրացրել Է 14 սանտիմետրով: Գիտնականների կարծիքով՝ դա ուղղակիորեն կապված Է գլոբալ տաքացման հետ, առանց որի այդ ցուցանիշն առնվազն կիսով չափ ցածր կլիներ:

Հետազոտողները պնդում են, որ ծովի մակարդակի բարձրանալու տեմպերն սկսել են կտրուկ աճել Փոքր սառցային շրջանի ավարտից հետո եւ XIX դարում արդյունաբերական հեղափոխության սկսվելուց ի վեր: Նրանք նաեւ կարծում են, որ բնականոն Էկոլոգիական պայմաններում Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անցյալ դարում կբարձրանար յոթ սանտիմետրից ոչ ավելի:

Այժմ մոլորակի վրա միջին ջերմաստիճանը մոտավորապես 1 աստիճանով բարձր Է, քան XIX հարյուրամյակի վերջին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում