Yerevan
18
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Օբաման հորդորել է կատարել Մինսկի պայմանավորվածությունները. Սպիտակ տուն

Օբաման հորդորել է կատարել Մինսկի պայմանավորվածությունները. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերստին հորդորել է կատարել Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի գլխավոր թեման եղել է Սիրիայի շուրջ նոր պայմանավորվածությունը: Սակայն, ինչպես նշվում է մամուլի տեղեկագրում, «նախագահ Օբաման նաեւ ընդգծել է Ուկրաինայում Մինսկի պայմանավորվածությունների գծով պարտավորությունների կատարման մեծ նշանակությունը, հատկապես հրադադարի ռեժիմի պահպանման» եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին «հակամարտության գոտի ազատ մուտք ապահովելու առումով»:

Սպիտակ տան փաստաթղթի համաձայն՝ այս դիմումը հասցեագրված է Դոնբասի աշխարհազորայիններին, դրանում Կիեւի իշխանությունները չեն հիշատակվում: «ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է Ուկրաինայի արեւելքում ազատ ու արդար ընտրությունների անցկացման պայմանների շուրջ արագորեն համաձայնության հասնելու մեծ կարեւորությունը, որոնք համապատասխանեն ԵԱՀԿ-ի չափորոշիչներին»,- ասված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում