Էնրիկե. Մեսսիին, Սուարեսին, Նեյմարին ասում եմ՝ աբրակադաբրա, և հրաշքը սկսվում է

Էնրիկե. Մեսսիին, Սուարեսին, Նեյմարին ասում եմ՝ աբրակադաբրա, և հրաշքը սկսվում է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Արսենալի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հումորով է պատասխանել թիմի հարձակման եռյակի վերաբերյալ հարցին:

««Արսենալի խաղաոճը շատ նման է մեր ոճին՝ գեղեցիկ ֆուտբոլ, գնդակի տեղաշարժ, խելացի խաղ: Երբեք չես կարող ասել, թե նման խաղաոճ ունեցող թիմերի պայքարն ինչպես կավարտվի:

Ինչպե՞ս եմ խաղերից առաջ տրամադրում Մեսսիին, Սուարեսին և Նեյմարին: Նրանց ասում եմ՝ աբրակադաբրա, և հրաշքը սկսվում է: Աշխարհի լավագույն հարձակվողներն իմ տրամադրության տակ են: Նրանք ազատություն ունեն, բայց միևնույն ժամանակ՝ պարտականություններ»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում