Վրաստանը չպետք է ապրի առճակատման պայմաններում. վարչապետ Կվիրիկաշվիլի

Նմանատիպ
Վրաստանը փոքր երկիր Է, որը չպետք Է ապրի առճակատման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պրահայում հայտարարել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով վրացի ուսանողների հետ կայացած հանդիպմանը: Նա երիտասարդությանը ծանոթացրել Է Վրաստանում իրականացվող եւ պ լանավորված բարեփոխումներին: Ընդսմին Կվիրիկաշվիլին կարեւորել Է 2016 թվականի աշնանը նշանակված խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Մեր ներքին օրակարգն ընտրությունների արժանավայել անցկացումն Է: Մենք կոչված ենք առավելագույն ժողովրդավարական միջավայր ստեղծել ընտրությունների համար… Մենք փոքր երկիր ենք եւ չպետք Է ապրենք առճակատման ռեժիմում»,-ասել Է Կվիրիկաշվիլին:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Չեխիա Է ուղեւորվել փետրվարի 22-ին: Կվիրիկաշվիլին արդեն հանդիպումներ Է անցկացրել Չեխիայի իր պաշտոնակից Բոգուսլավ Սոբոտկայի եւ նախագահ Միլոշ Զելմանի հետ: Չեխիա վրացական պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են պլանավորված նաեւ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յան Մլադեկի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, ինչպես նաեւ չեխական Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ, հաղորդել Է Sputnik-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում