Կառավարությունը կքննարկի ոչ նյութական մշակութային ժառանգության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվելիք զեկույցը
Նմանատիպ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցերի թվում է կառավարության որոշման նախագիծը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին հավանություն տալու մասին»:
Tert.am-ի փոխանցմամբ՝ կից ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ 2006 թվականի մարտի 20-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին որոշումը, որով ստանձնել է դրա կիրարկումն ապահովելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություններ:
Ըստ այդմ՝ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նշված կոնվենցիայի 29-րդ հոդվածի պահանջից, ըստ որի մասնակից պետությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի կողմից հաստատված ձևով և պարբերականությամբ պետք է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնեն կոնվենցիայի կիրարկման նպատակով օրենսդրական և այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետության տարածքում համապատասխան միջոցառումների կազմակերպման մասին զեկույցներ:
Զեկույցի «Գ» բաժնում ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված «Դուդուկի երաժշտություն« և «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» տարրերի կարգավիճակի վերաբերյալ տեղեկույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում