Հայաստան կժամանեն Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարները
Նմանատիպ
Դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Տեղի կունենան Հայաստանի և Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները և կուրվագծվեն առաջիկա անելիքները’ 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում