Կայացել է ՀԱԿ քաղխորհրդի նիստը. Քննարկվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումը
12/12/2012 17:41
Նմանատիպ
Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը։
Նախատեսված էր, որ այն կմեկնարկեր ժամը 14-ին, սակայն սկսվել է երկու ժամ ուշացումով՝ ժամը 16-ին: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նիստին չի մասնակցում։
Նիստից հետո ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի այսօր քննարկվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումը առաջիկա Նախագահի ընտրությունների վերաբերյալ։
«Կոնգրեսը քննարկումներ է սկսել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի շուրջ, և քննարկումների արդյունքը կներկայացվի մոտ օրերս»,- նշել է Մուսինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում