Միքայել Մելքումյանի առնչությամբ բացահայտումների հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովում կքննվի մինչև Ամանոր

«Սահմանված ժամկետներում էթիկայի հանձնաժողովը կքննարկի այդ հարցը»,- HayNews.am-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն’ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի բիզնես ծավալելու մասին ապացույցներին։

«Մինչև Ամանոր, եթե այլ խնդիրներ չծագեն, կնշանակվի նիստը և կլինի համապատասխան իրազեկում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի հանձնաժողովն այս փուլում մեկ որոշում պետք է կայացնի, այն է’ սկսել դիմումի քննությունը և մերժել դիմումի քննությունը. «Էթիկայի հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով կկայացնի որոշում»:

Հիշեցնենք, որ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով’ պահանջելով քննության առնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին բացահայտված փաստերը:

Նշենք, որ օրենքով նախատեսվում է, որ դիմումը ստանալուց հետո աշխատանքային 10-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում