Քաղաքագետ. «ՀԱԿ-ում պետք է քննեն Լյովիկ Զուրաբյանի հարցը»
Նմանատիպ
«Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ը մինչև ընտրություններին մասնակցել-չմասնակցելու քննարկմանն անցնելը նախ և առաջ պետք է քննարկի իր միասնականության և հետագա գործունեության հարցերը: Քանի դեռ լռում էր ԲՀԿ առաջնորդը, ՀԱԿ համակարգող Լյովիկ Զուրաբյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՀԱԿ-ի ամբողջ ռեսուրսը ծառայեցնի Գագիկ Ծառուկյանին՝ առաջադրվելու պարագայում: Եվ հիմա, երբ որ Ծառուկյանը հրաժարվեց այդ մտքից, հասկացան, որ Զուրաբյանի աշխատանքը ամբողջովին քայքայել էր ՀԱԿ-ը և ռեսուրսներն ամբողջովին պարպված էին»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը նաև համոզմունք հայտնեց, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ի ունեցած դիրքն ու ստեղծված իրավիճակը շատ վատ ելակետ է նախահագահան ընտրություններին մասնակցելու համար: Նա համոզված է, որ ՀԱԿ-ում ներկա պահին նախ ՀԱԿ համակարգող Լյովիկ Զուրաբյանին իրենց շարքերից հեռացնելու խնդիրն են լուծում:
«Այս հարցն ավելի օրհասական է: Մենք ունենք մեր աղբյուրները ՀԱԿ-ում, և մեր տեղեկատվությունը հստակեցված և ճշտված է: Լյովիկ Զուրաբյանի հեռանալը նրա ցանկությամբ չէ, այն քննադատությունները, այն խոսքերը, որ նրա հասցեին այնքան լավ գնահատականներ չեն հնչում, այս ամենը պատճառ է դառնում, որ նա ստիպված լքի ՀԱԿ-ը»,-ասաց քաղաքագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում