ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացվել
Նմանատիպ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 15-րդ համագումարից առաջ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացրեց գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հաստատվել է համագումարի օրակարգը:
«Միաձայն որոշվել է առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին»,- ասաց Շարմազանովը: Նրա տեղեկացմամբ’ համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Շարմազանովի խոսքով’ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն իր վերջնական տեսքին կբերվի մեկ ամիս անց’ ՀՀԿ տարածքային կառույցներից ներկայացրած առաջարկների հիման վրա:
«Անկախ այլ քաղաքական ուժերի նպատակներից, մենք ունենք մեր սցենարը եւ գնալու ենք ապահով երկիր կառուցելու ճանապարհով: ՀՀԿ-ն ժողովրդավարական կարգեր դավանող կուսակցություն է, եւ մենք երբեք ուժին դավանելով, վերջնագրերով կամ պարտադրանքներով առաջ չենք շարժվում, մենք միշտ կունենանք մեր սցենարը: Անկախ տարբեր քաղաքական ուժերի ախորժակից եւ ցանկությունից’ ՀՀԿ-ն գնալու է դեպի ապահով Հայաստանի կառուցում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում