ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգում ընդամենը մեկ հարց է ներառված՝ 2013-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը
Նմանատիպ
Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգում ընդամենը մեկ հարց է ներառված, այն է 2013-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումն է: Այս մասին հայտարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ համագումարին հրավիրված «Միացյալ Ռուսաստան»-ի անդամ, ՌԴ նախագահի ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովն իր ելույթում փոխանցել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր.
«Իշխող կուսակցության համագումարը կարևոր քաղաքական և հասարակական իրադարձություն է, որը միտված է երկրի զարգացմանը, համոզված ենք նաև հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը»:
Ա. Չիլինգարովն իր կողմից մաղթել է նաև հետևել հայտնի սկզբունքը’ փնտրել, գտնել և հաղթել: Իսկ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը ՀՀԿ պատվիրակներին ողջունել է տեսաուղերձի միջոցով:
Նշենք նաև, որ ըստ ժամանակացույցի, նախագահի ելույթի համար հատկացվել է 50 րոպե:
Հետևեք մեզ նաև Telegram-ում