Տիգրան Արզաքանցյանը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել
Նմանատիպ
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ կուսակցության անդամ, գործարար Տիգրան Արզաքանցյանը, չի բացառում, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ որպես գործարարի, ճնշումներ են գործադրվել, որի պատճառով էլ նա հրաժարվել է առաջադրվել: «Ծառուկյանը՝ որպես գործարար, գիտի ինչ ա անում և դրանից հետո իրան ինչ ա սպասվելու, ինքը քաղաքական գործիչ ա, գործարար ա, և հասկանում է, ինչ ա սպասվում»,- ՀՀԿ 14-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց նա, իսկ լրագրողի այն հարցին, թե այսինքն՝ նրա նկատմամբ ճնշումները ՀՀԿ-ական պատգամավորը չի՞ բացառում, նա նշեց. «Չէ»:
Tert.am-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նախագահական ընտրություններին հաղթելու հավանականությանը, Տիգրան Արզաքանցյանը գտնում է, որ նրան մրցակից չկա ու կհաղթի:
Նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի թեկնածուի կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան», նա համահունչ է համարում: «Ինչքան ուզում է ՀՀԿ-ն իրա ուժերը ներդնի իրեն աշխատանքի մեջ դեպի լավը, այդ կարգախոսն էլ որոշել են վերցնել»,-մեկնաբանեց նա և հավատացրեց, որ այն կիրականացվի այնպես, ինչպես նախորդ կարգախոսների դեպքում էր՝ «Առաջ Հայաստան» և «Հավատանք և փոխվենք»: Ըստ նրա, Հայաստանի ամենամեծ ձեռբերում կարելի է համարել ճգնաժամը հաղթահարելը:
«Հայաստանում համեմատած ուրիշ երկրների այդքան աշխատատեղերի նվազում չի եղել, քան մյուս երկրները: Թեկուզ Ռուսաստանը հզոր երկիր է, բայց այսօր իրանք էլ ճգնաժամից հետո աշխատատեղերի մեծ կորուստ ունեցան: Եվրոպայում, տեսեք ինչ է կատարվում, Հունաստանում, ինչ ա կատարվում Իսպիանիայում: Եվրոպայի խոշոր երկրները ճգնաժամի մեջ են, բայց մենք բլոկադայի մեջ այդքան էլ որ դիմանում ենք, դա մեծ աշխատանք է»,- ասաց նա:
Նա վստահեցրեց, որ ճգնաժամից տուժել է նաև ինքը: «Ես չգիտեմ այս ընթացքում ով է կրկնապատկել իր ունեցվածքը, բայց ինչ վերաբերում է մեր կամպանիային, հակառակը , մենք բանկերից վարկեր ենք վերցնում, որպեսզի կարողանանք բիզնեսը զարգացնենք, մեծացնենք»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենց ընկերության աճը կերևա արդեն մյուս տարվա ընթացքում:
«Մենք Հրազդանում նոր գործարան ենք ստեղծել , և արդյունքը կստանանք աշխատանքի ընթացքում: Բայց այս տարի նվազել են մեր արտահանման ծավալները: Կա էժան գնով ապրանքներ, միջին և բարձր: Բարձրի աճը մեծ չէ, միջինն էլ վնասներ է կրում՝ 70% պակասել է, մենակ վաճառքում ցածր գնի ապրանքներն է շատ վաճառվում»,- ասաց նա:
Ի դեպ, նա հավատացրեց, որ պատգամավորական գործունեությանը չի կարոտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում