Երևանում տեղի կունենա Մարդկանց շահագործման թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված համաժողով

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ ս.թ. դեկտեմբերի 18-ին կազմակերպում է Թրաֆիքինգի դեմ պայքարի և թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով լրագրողների համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության բաժնից, համաժողովը տեղի կունենա Էրեբունի Պլազա հյուրանոցի 902 դահլիճում ժամը 11:00-ից մինչև 19:00:

Համաժողովի նպատակն է լրագրողներին ներկայացնել ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմամը, միջազգային համագործակցությանը և առկա օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում