Շ.Ազնավուրը Պեկինում երիտասարդներին հորդորել է երբեք չկտրվել արմատներից
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 13-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին’ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ազնավուրին պատմեց Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրեց իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմեց տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարևորելով հայապահպանման խնդիրները’ նա հորդորեց երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: «Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին’ դիմագրավելու ցանկացած դժվարությունների», – ասաց Շառլ Ազնավուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում