Ր.Հովհաննիսյանը և ‹‹Ժառանգությունը›› հրավիրում են քաղաքացիական ժողով

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի ‹‹Ժառանգություն›› կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով:

Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում