Աղթամար կղզում վերականգնողական նոր աշխատանքներ են սկսվելու
17/12/2012 16:43
Նմանատիպ
Վանա լճի Աղթամար կղզում վերականգնողական նոր աշխատանքներ են սկսվելու:
Ինչպես հաղորդել է թուրքական Sondakika գործակալությունը, այս անգամ վերականգնվում է հնագիտական պեղումների արդյունքում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հարավային մասում հայտնաբերված վանքը և մատուռանման կառույցը: Նախատեսվում է 6 ամսվա աշխատանքների արդյունքում այս կառույցները բերել իրենց նախնական տեսքին:
Ռեստավրացիոն աշխատանքները կսկսվեն 2013թ ապրիլ ամսից, և դրանց համար կհատկացվի 1 միլիոն 200 հազ. լիրա: Վանքն ու մատուռը կվերանորոգվեն Իտալիայից բերված հատուկ հիդրավլիկ կրով:
Բացի այդ անվտանգության նկատառումներով, կղզում տեղադրավելու են տեսախցիկներ, որոնք 24 ժամ կհսկեն կզին և եկեղեցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում