Մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը
08/03/2016 11:31

Նմանատիպ
Մարտի 8-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր՝ առաջին մրցումային օրը, Ռիգայի «Ռիգա Արենա» մարզապալատում գորգ դուրս կգան 57 և 86 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները։
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Եվրոպայի 2014 թվավականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի մոլդովացի Ալեքսանդրու Չիրտուական։
86 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի երիտասարդ ըմբիշ Շամիր Աթյանը, ով նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի շվեյցարացի Մարկո Լուկաս Ռիյեսենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում