Հ.Աբրահամյանը պատգամավորներին խնդրել է չհեռանալ ԱԺ-ից քվեարկության համար
18/12/2012 12:43
Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը, որին գրանցվել է 100 պատգամավոր:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին խնդրել է չհեռանալ ԱԺ-ից. «Պատգամավորներին խնդրում եմ չհեռանալ Ազգային ժողովից, որովհետև քննարկվող հարցից հետո կազմակերպվելու է երեկվա նիստում քննարկված հարցերի քվեարկություն», -հայտարարել է նա:
Այսօր քվեարկության է դրվելու նաև ընդդիմադիր խմբակցությունների շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում էր ԱԺ Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում