Դ.Հարությունյանը պատրաստ է ցանկացած ֆորմատով բանավիճել Ն.Փաշինյանի հետ
19/12/2012 18:29
Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունն է հայտնել ցանկացած հեռուստաընկերության եթերում բանավիճել Դավիթ Հարությունյանի հետ Էթիկայի հանձնաժողովի շուրջ առաջացած խնդրի մասին:
Նիկոլ Փաշինյանին անձամբ
Քանի որ Դավիթ Հարությունյանը գտնվում էր արտերկրում գործուղման մեջ, Ն.Փաշինյանին պատասխանել է օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ Դավիթ Հարությունյանը խնդրել է փոխանցել, որ ցանկացած ֆորմատով ցանկացած գործչի հետ ուղիղ եթերում կարող է բանավիճել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում